Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էլիզաբեթ 2-րդը Քեյթ Միդլթոնին խնդրել է

Էլիզաբեթ 2-րդը Քեյթ Միդլթոնին խնդրել է
04.02.2014 | 22:03

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին խնդրել է հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից՝ հօգուտ ավանդական զգեստների: Ավստրալիա շրջագայության համար թագուհին Քեյթին առաջարկել է ընտրել ավելի խիստ զգեստներ ու օգտվել իր անձնական ոճաբանի ծառայություններից: Ոճաբանը պետք է նաև օգնի Քեյթին թագուհու անձնական հավաքածուից զարդերի ընտրության հարցում: Ավստրալիա այցի ժամանակ դքսուհին պետք է զգեստափոխվի օրական 4 անգամ:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ